Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր պաշտոնապես գրանցվել է որպես նախագահի թեկնածու: Թեկնածուի վկայականը նրան հանձնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը:
«Այսպիսով, Իլհամ Ալիևը ապրիլի 11-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ գրանցված առաջին թեկնածուն է», - հայտարարել է Փանահովը:
Ադրբեջանի նախագահը, իր հերթին, համոզմունք է հայտնել, որ առաջիկա ընտրությունները կանցնեն երկրում գործող օրենսդրության համապատասխան: «Ես վստահ եմ, որ ընտրություններն անցնելու են արդար և թափանցիկ մթնոլորտում` արտացոլելով ադրբեջանցի ժողովրդի կամքը», - հայտարարել է Ալիևը: