Մատչելիության հղումներ

Ալիևը հայտարարել է ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 5-ին անսպասելի որոշում է կայացրել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել ապրիլի 11-ին։

Ադրբեջանի 2016 թվականին փոփոխված Սահմանադրությամբ, նախագահն իրավունք ունի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին միանձնյա որոշումներ կայացնել։

«Թուրան» գործակալությունը նշում է, որ ավելի վաղ իշխանությունները նախագահական ընտրությունների անցկացման օր են հայտարարել 2018 թվականի հոկտեմբերի 17-ը։

Թե ո՞րն է Ադրբեջանի նախագահական ընտրությունները վեց ամիս առաջ անցկացնելու նախագահ Ալիևի որոշումը, առ այժմ հայտնի չէ։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն են հայտնել «Մուսավաթ»-ից Իսա Ղամբարը, դասական «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Միրմահմուդ Միրալիօղլուն և գործող նախագահ Իլհամ Ալիևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG