Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) Հետսպասարկման շահառու FMD K&L Europe ընկերությունը Հայաստանում բիոտեխնոլոգիաների ոլորտի խթանման նպատակով փոխըմբռնման հուշագիր է ստորագրել շվեյցարական Sylex և Clinerion ընկերությունների հետ։
ՀԶՀ լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ երեք ընկերությունները համագործակցելու են Հայաստանում բիոտեխնոլոգիաների և կլինիկական հետազոտությունների բնագավառում ներդրումները խթանելու, միջազգային առաջատար փորձը ներդրնելու գործում։
«Գործընկերների առաջադեմ տեխնոլոգիաները, մասնագիտական փորձը և մեր կարողությունները վստահություն են ներշնչում, որ այս նախաձեռնությունը նոր հնարավորություններ կբացի ոլորտի զարգացման համար», - նշել է FMD K&L Europe ընկերության տնօրեն Կիրիտ Վելանին։
«Օտարերկրյա ներդրումներով գործող ընկերության գնահատականը Հայաստանի ներդրումային դաշտին լավագույնս արտահայտվում է նրանց կողմից այլ օտարերկրյա ընկերություններ Հայաստան բերելով, որի շատ լավ օրինակ է այս եռակողմ ծրագիրը», - նշել է ՀԶՀ Հետսպասարկման թիմի ղեկավար Հայկ Միրզոյանը։