Մատչելիության հղումներ

Կապանի «Լեռնահարստացման կոմբինատ»-ի հանքում թունավորված աշխատակիցներից մեկը մահացել է


Փրկարարներն այսօր Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի ստորգետնյա հանքի «Շահումյանի» հանքախորշում անգիտակից վիճակում հայտնաբերել են 1994 թ. ծնված Ա. Մ.-ին, 1970 թ. ծնված Կ. Կ.-ին, 1964 թ. ծնված Պ. Ա.-ին և ջոկատի հատուկ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել նրանց Կապանի ԲԿ, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Բժշկական կենտրոնում արձանագրվել է Ա. Մ.-ի մահը: Մյուս 2 տուժածների մոտ ախտորոշվել է էկզոգեն թունավորում․ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG