Մատչելիության հղումներ

Ներդրվելու է սոցիալական աշխատողի ինստիտուտը


Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյան
Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյան

Համայնքների խոշորացումից հետո կներդրվի սոցիալական աշխատողի ինստիտուտը:

Այս մասնագետը, տնետուն շրջելով, տեղեկություններ կհավաքագրի մարդկանց սոցիալական վիճակի մասին, կարձանագրի, թե սոցիալական ինչ խնդիրներ ունեցող ընտանիքներ կան և այլն:

Թեև նրա գործատուն կլինի համայնքի ղեկավարը, այդուհանդերձ, Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանն այսօր տեղի ունեդցած խորհրդաժողովի մասնակից 60 համայնքների ղեկավարներին ու 10 փոխմարզպետներին ասաց, որ նրանք նարավորինս անկախ պետք է լինեն․ - «Այս աշխատակիցը պետք է դառնա այն հիմնական մարդը, որը համայնքապետին, ավագանուն, ընդհանրապես տեղական ինքնակառավարման մարմիններին պետք է ուղղորդի ճշգրիտ հասցեագրում ունենալու: Մենք ոչինչ չենք խնայելու այս աշխատակիցներին վերապատրատելու, ինչ-որ տեղ նույնիսկ համայնքում անկախ իրավիճակի հասցնելու համար»:

Խորհրդաժողովից հետո նախարար Լոքյանին հարցրեցինք՝ եթե համայնքի սոցիալական պատկերը կազմվելու է սոցիալական աշխատողի հավաքագրած տեղեկությունների հիման վրա, այդ դեպքում ինչո՞վ են զբաղվելու
համայնքապետարաններում գործող սոցիալական ծառայությունները, որոնք ֆիքսում են այն չափորոշիչները, ինչի հիման վրա ,օրինակ, ընտքնիքները օգտվում են նպաստից: Նախարարը պատասխանեց՝ այդ տվյալները կստուգվեն ու կհաստատվեն համայնքում՝ իրական պատկերը ստանալու համար․ - «Մենք մինչև հիմի վիճում ենք, բողոքում ենք, որ մեր նպաստ ստացող ընտանիքներում գոյություն ունեն անճշտություններ: Հաճախ ընտանիքներ կան, որոնք ֆինանսական ապահովվածություն ունեն, բայց հայտնվում են ցանկում, իսկ իրապես նպաստառու ընտանիքներ ունենք, որ չկան այդ ցանկի մեջ: Հիմա մենք ուզում ենք ունենանք ներկայացուցիչներ համայնքներում, որոնք մշտական այս ինֆորմացիան ուղղակիորեն տրամադրելու են համայնքին: Եվ պատրաստվեն այն քայլին, որ համայնքը դառնա որոշողը, թե ով պետք է սոցիալական նպաստից օգտվի»:

Ի դեպ, հատկապես ընտրություններից հետո քննադատության կիզակետում են հայտնվում համայնքապետերը, նրանց մեղադրում են հիմնականում ՀՀԿ-ին օգտին ձայներ ապահովելու մեջ և այլն:

«Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության տնօրեն Ժիրայր Էդիլյանը «Ազատության» հարցին, թե արդոյք այս ֆոնի վրա համայնքի ղեկաարներն ունեն այն վստահությունը, որ սոցիալական աշխատողի վրա ճնշումներ չբանեցնեն, որ կոռուպիցոն ռիսկերը բացառեն, որ սոցիալական աշխատողն իսկապես անկախ լինի ընտանիքի սոցիալական պատկերն օբյեկտիվորեն արձանագրելու հարցում, պատասխանեց․ - «Ծրագրի իրականացման երեք տարիների ընթացքում իրականացնելու ենք մշտադիտարկում, թե ինչ ծրագրեր են իրականացվում և ինչին է ուղղվում համայնքի ռեսուրսը»:

Խոշորցաված Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանն «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Եթե [ընտանիքը] կով ունի, ինքը նպաստից պիտի զրկվեր: Այսինքն, ինքը գնաց էդ կովը մորթեց, որ ինքը նպաստ ստանա․․․ Դուրս էկավ, որ պետություն փող տվեց, մենք փող տվեցինք, էդ մարդուն թամբալացրեցինք: Բայց հակառակը պիտի լիներ․ թող ինքը պահեր էտի: Իսկ էտի բերեց նրան, որ գյուղերում մեծ անասնագլխաքանակի անկում գնաց»:

Մինչև Տարածքային կառավարման նախարարությունը խոշորացված համայքններում նոր ծրագրեր է պատարստվում ներդնել՝ «Ազատության» գյուղամեջ հաղորդաշարի ընթացքում տարբեր համայնքների գյուղացիները շաորւնակում են դժգոհել հենց խոշորացումից ու պնդում՝ իբր հարմարվել են նոր վիճակին, հիմա էլ նո՞ր ծրագրեր են որոշում իրականացնել․ - «Էկան, խոստումներ տվեցին, էնպիսի խոստումներ տվեցին ու էս ժողովրդի վիզը զարկեցին․․․ մի 30-40 հոգի աշխատող կար, լրիվին ազատեցին: Էդ աշխատողների կեսն էլ թողել արդեն գնացել են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG