Մատչելիության հղումներ

2017-ին, 2018-ի հունվար-փետրվարին հարկային եկամուտներն աճել են մոտ 12 տոկոսով․ ՊԵԿ


ՊԵԿ շենքը Երևանում, արխիվ

2017 թվականին պետա­կան բյուջե հաշվեգրված հարկա­յին և մաքսային եկամուտ­­ները կազմել են 1 տրիլիոն 201.6 միլիարդ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումար­ները, ինչը նախորդ տարվա նույն ժամա­նա­­կաշրջանի համեմատ ավելի է 124,7 միլիարդ դրամով կամ 11.6 տոկոսով: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը՝ ընդգծելով, որ աճն ապահովվել է առանց գերավճարների. 2017-ի ընթացքում իրական գերավճարները նվազել են 13,1 մլրդ դրամով կամ 9 տոկոսով:

Արդեն 2018-ի հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի հարկային և մաքսային եկամուտ­­ները կազմում են 183.9 միլիարդ դրամ, այսինքն՝ նախորդ տարեսկզբի երկու ամիսների համեմատ ցուցանիշն աճել է 19.3 միլիարդ դրամով կամ 11.7 տոկոսով, ասված է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

«Առանց մաքսային մասով վճարների՝ առևտրային հարկ վճարողներն այս տարի 12.2 տոկոսով ավելացրել են վճարած հարկերը՝ 2017 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ: Խոշոր և միջին հարկ վճարողների ցուցանիշների աճը կազմել է 10.4 տոկոս, փոքր հարկ վճարողներինը՝ 19.5 տոկոս», - հայտնել է Կարեն Բրուտյանը՝ նկատելով, որ 2017 թվականի և 2018-ի հունվար-փետրվար ամիսների հարկային եկամուտների աճը հիմնականում ապահովվել է ստվերի կրճատման հաշվին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG