Մատչելիության հղումներ

Դեղատոմոսով դեղերի վաճառքի փուլային անցումը կարգավորող որևէ իրավական փաստաթուղթ դեռ չկա. Ալթունյան


Լևոն Ալթունյան, արխիվ

Դեղատոմոսով դեղերի վաճառքի փուլային անցումը կարգավորող որևէ իրավական փաստաթուղթ դեռ չկա, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։

Լրագրողները նախարարից մասնավորապես հետաքրքրվեցին, թե ի՞նչ իրավական ակտի հիման վրա է կանոնակարգվել, որ մարտի 1-ից դեղատոմսով պետք է վաճառվեն հակաբիոտիկ, հորմոններ ու կոդեին պարունակող դեղերը, իսկ հոկտեմբերի 1-ից՝ Հայաստանում գրանցված 4 հազար 700 դեղամիջոցներից 2 հազար 700-ը, նախարարը պատասխանեց. - «Որոշումը մշակվում է և կընդունվի կառավարության մյուս նիստի ընթացքում»։

Նախարարը չհերքեց, որ դեղերի՝ դեղատոմսով վաճառքը, ըստ օրենքի, պետք է լիներ միասնական, այլ ոչ փուլային տարբերակով։

Հարցին, թե այդ պրոցեսը գոհացնո՞ւմ է իրեն, Ալթունյանը պատասխանեց. - «Այո՛, այդ պրոցեսը ինձ գոհացնում է»։

Անդրադառնալով դեղատոմոսով դեղերի վաճառքի շուրջ հասարակության դժգոհությանը՝ Լևոն Ալթունյանը նշեց, որ դրանց հիմնական մասը պայմանավորված է անտեղյակությամբ։

«Ցանկացած արդեն իսկ կարգավորված կյանքի փոփոխության ընթացքն առաջացնում է համապատասխան դիսկոմֆորտ։ Ցանկացած ֆիզիոլոգիական դիսկոմֆորտ առաջացնում է առաջին հերթին դժգոհություն, իսկ հետո, երբ մարդ տեսնում է, որ դրանից հետո գալիս է դրական փոփոխություններ՝ գոհունակություն։ Մենք այսօր ունենք փոփոխությունների առաջին էտապի հակազդեցությունը։ Ես համոզված եմ, որ կլինի երկրորդ՝ ավելի դրական էտապը», - ասաց Ալթունյանը՝ հավելելով՝ ուժեղ ազդեցություն ունեցող դեղերը պետք է նշանակվեն բժշկի կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG