Մատչելիության հղումներ

Նաստյա Ռիբկան ապաստան է խնդրել ԱՄՆ-ից


Նաստյա Ռիբկա, արխիվ
Նաստյա Ռիբկա, արխիվ

Ռուսաստանյան հայտնի ընդդիմադիր գործիչ, «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ղեկավար Ալեքսեյ Նավալնու կողմից հրապարակված վերջին հետաքննության գլխավոր հերոսուհին` Անաստասիա Վաշուկևիչը, որը լայն հանրությանն առավելապես հայտնի է որպես Նաստյա Ռիբկա, ապաստան է խնդրել Միացյալ Նահագներից:

Օրեր առաջ Թաիլանդի ոստիկանությունը Պատտայա հանգստավայրում ձերբակալել էր նրան, նրա ընկերոջը՝ Ալեքսանդր Կիրիոլվին և ևս 10 հոգու՝ «անօրինական սեքս դասընթացներ կազմակերպելու» կասկածանքով:

Ենթադրվում էր, որ նրանք պետք է 48 ժամվա ընթացքում արտաքսվեին Ռուսաստան:

«Ազատություն»-ը փաստեր է ստացել այն մասին, որ այս անձինք տեղափոխվել են Թաիլանդում Միացյալ Նահագների դեսպանատուն։

Լուսանկաներից մեկում երևում է մի նամակ, որտեղ Կիրիլովը հյուպատոսին ներկայացնում է, թե «ճնշումների է ենթարկվում Ռուսաստանի կողմից», քանի որ նյութեր է տրամադրել Նավալնիին Ռուսաստանի փոխվարչապետ Սերգեյ Պրիխոդկոյի և միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի զբոսանավի հանդիպման մանրմասների մասին:

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Նավալնին այդպիսի տեսանյութ էր ներկայացրել:

«Մենք քաղաքական ապաստան ենք խնդրում։ Խնդրում եմ օգնեք և պաշտպանեք մեզ հնարավոր միջոցներով, քանի որ մենք կարևոր տեղեկություն ունենք Միացյալ Նահանգների համար և մեր կյանքը վտանգի տակ է», - ասված է նամակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG