Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մկրտչյանների ընտանիքին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, հայ կինոարվեստի երախտավոր Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, նախագահը խորին ցավակցություն է հայտնել Ալբերտ Մկրտչյանի հարազատներին, մերձավորներին, գործընկերներին և նրա բարձր արվեստի երկրպագուներին:

«Նշանակալի է Ալբերտ Մկրտչյանի ավանդը հայ կինոյի և թատրոնի զարգացման ու հանրահռչակման գործում: Նրա նկարահանած ֆիլմերից շատերն են ջերմությամբ ընդունվել պահանջկոտ քննադատների և սիրվել բարձրաճաշակ հանդիսատեսի կողմից: Նա արժանիորեն մեծ ժողովրդականություն էր վայելում թե՛ որպես մշակույթի գործիչ, թե՛ որպես քաղաքացի:
Գնահատելի է նաև անվանի բեմադրիչի՝ արվեստագետների նոր սերնդի դաստիարակությանն ուղղված երկարամյա մանկավարժական գործունեությունը», - ասված է նախագահի ցավակցական հեռագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG