Մատչելիության հղումներ

81 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանը։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեցին Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի դերասանները:

Ալբերտ Մկրտչյանը մահացել է այսօր առավոտյան երկար հիվանդությունից հետո։

Նա հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի կրտսեր եղբայրն է։

Ալբերտ Մկրտչյանը ծնվել է 1937 թվականին Գյումրիում։ Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինն, ապա Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը։

Նա եղել է հայկական հեռուստաստուդիայի, «Հայֆիլմ ստուդիայի» ռեժիսոր։ Ղեկավարել է Գյումրիի դրամատիկական թատրոնը, իսկ 2000 թվականից Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի տնօրենն և գեղարվեստական ղեկավարն էր, «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը», «Ուրախ ավտոբուս» և մի շարք այլ ֆիլմերի ռեժիսորն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG