Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը մերժեց Սամվել Բաբայանի բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի վճիռը:

Վեց տարվա ազատազրկման դատապարտված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը վերաքննիչ ատյանում արդարացում էր պահանջում:

Այսօր հրապարակած որոշմամբ դատարանը ուժի մեջ թողեց նաև վերաքննիչ բողոք ներկայացրած Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի պատժաչափերը՝ երեք և երկու տարվա ազատազրկում:

Երեկ իր եզրափակիչ խոսքում Սամվել Բաբայանը դատարանին հորդորել էր «կրկեսը թարգել»:

Սամվել Բաբայանը հայտարարել է, որ գնալու է մինչև վերջ՝ բոլոր ատյաններով:

Ընդհանուր իրավասության դատարանը ղարաբաղցի նախկին զինվորականին մեղավոր է ճանաչել, որ նա դրդել է մի խումբ անձանց ձեռք բերել, փոխադրել և պահել ապօրինի ռազմամթերք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրը, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG