Մատչելիության հղումներ

Սանկտ Պետերբուրգի դատարանը 25 օրվա ազատազրկման դատապարտեց ռուսաստանցի ակտիվիստին


Ռուսաստան - Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված երթը Սանկտ Պետերբուրգում, 25-ը փետրվարի, 2018թ․
Ռուսաստան - Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված երթը Սանկտ Պետերբուրգում, 25-ը փետրվարի, 2018թ․

Սանկտ Պետերբուրգի դատարանը 25 օրվա ազատազրկման դատապարտեց ռուսաստանցի ակտիվիստ Արտյոմ Գոնչարենկոյին։

Նա ձերբակալվել էր փետրվարի 25-ին, երբ գնում էր մասնակցելու ընդդիմադիր ակտիվիստ Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված երթին։

Սանկտ Պետերբուրգի դատարանը որոշեց, որ Գոնչարենկոն խախտել է հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու կարգը:

Կիրակի օրը ռուսաստանյան շուրջ երեք տասնյակ քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, անցկացվել են ընդդիմադիր գործիչ, Կրեմլի քննադատ, Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված երթեր ու հավաքներ:

Հիշեցնենք, Բորիս Նեմցովին սպանել են 2015 թվականի փետրվարի 27-ի գիշերը՝ Կրեմլի պարսպին հարող կամրջի վրա: Մոսկվայի դատարանի վճռով Նեմցովի սպանության գործով մեղավոր են ճանաչվել և երկարատև ազատազրկման են դատապարտվել հինգ տղամարդ Չեչնիայից, սակայն Նեմցովի իրավահաջորդները պնդում են, որ դատարանը չի բացահայտել սպանության իսկական պատվիրատուներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG