Մատչելիության հղումներ

ԼՂ ԱԳՆ-ն բարձր է գնահատում Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը


Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության շենքը Ստեփանակերտում
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության շենքը Ստեփանակերտում

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը բարձր է գնահատում Նիդերլանդների խորհրդարանի կողմից ընդունված որոշումը, որով երկրի օրենսդիր մարմինը վերահաստատում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին իր դիրքորոշումը: Այդ մասին ասված է ԼՂ արտգործնախարարության երեկվա հաղորդագրությունում։

«Այս քայլը ևս մեկ ձայն է ի սատարումն միջազգային հանրության՝ անպատժելիության դեմ պայքարին և ապագայում նման հանցագործությունների կանխմանն ուղղված ջանքերին», - ասված է Ղարաբաղի արտաքին գերատեսչության հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ փետրվարի 22-ին Նիդերլանդների խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG