Վաղվանից Ռուսաստանը «մարդասիրական դադարներ» կհայտարարի Դամասկոսից ոչ հեռու գտնվող Արևելյան Գուտայի շրջանում` հնարավորություն տալով խաղաղ բնակչությանը հեռանալ ռազմական գործողությունների գոտուց:
«Մարդասիրական դադարները» կմեկնարկեն ամեն օր առավոտյան ժամը 9-ից և կշարունակվեն հինգ ժամ` մինչև 14-ը:
Այս որոշումը կայացվել է այսօր Մոսկվայում կայացած Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում, որը նախագահել է Վլադիմիր Պուտինը: