Մատչելիության հղումներ

Աշոտյանը և Թանդիլյանը Բեռլինում մասնակցում են «ԵՄ-Հայաստան. համագործակցություն, հեռանկարներ» համաժողովին


ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյան և Մանե Թանդիլյան, արխիվ
ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյան և Մանե Թանդիլյան, արխիվ

Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Արմեն Աշոտյանը և Մանե Թանդիլյանը, փետրվարի 25-27-ը Բեռլինում մասնակցում է Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող «ԵՄ-Հայաստան. համագործակցություն, հեռանկարներ» թեմայով համաժողովին:

Ազգային ժողովի հանրային կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ այցի ընթացքում նախատեսված են նաև հանդիպումներ Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության արտաքին քաղաքականության հարցերի համակարգող, Բունդեսթագի պատգամավոր Նիլս Անենի, Բունդեսթագի ԵՄ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, Քրիստոնեա-դեմոկրատական միության խմբակցության անդամ Գյունթեր Քրիխբաումի, ինչպես նաև Գերմանիայի կանցլերի աշխատակազմի արտաքին և անվտանգության քաղաքականությունը համակարգող վարչության պատասխանատու պաշտոնյաների հետ:

«ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո՝ ներկա փուլում, խորհրդարանական դիվանագիտության մեջ մեծապես կարևորվում է եվրոպական մայրաքաղաքներում Հայաստան-ԵՄ նոր որակական հարաբերությունների շուրջ նմանատիպ քննարկումների անցկացումը», - այցի առնչությամբ նշել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG