Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը Լիբանանում հանդիպել է հայկական քաղաքական շրջանակների հետ


ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյան, արխիվ
ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյան, արխիվ

Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը երեկ Լիբանանում ՀՀ դեսպանատանը հանդիպել է հայ քաղաքական կուսակցությունների` ՀՅ Դաշնակցության, Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության, Ռամկավար-ազատական կուսակցության ղեկավարներին, Լիբանանի խորհրդարանի և կառավարության հայազգի անդամներին։

Արմեն Սարգսյանի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, ինչպես նաև հայապահպանությանն առնչվող հրատապ մի շարք հարցեր։

Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման, երկրի բնականոն զարգացման, հայ հանրության միասնականության ապահովման իր տեսլականը: Նա հանգամանալից անդրադարձ է կատարել ձեռնարկվելիք քայլերի առաջնահերթություններին:

Հանդիպման մասնակիցները հարցադրումներ են կատարել իրենց հուզող խնդիրների շուրջ, որոնց տրվել են պարզաբանումներ:

Հանդիպումն անցել է ջերմ գործնական մթնոլորտում` առաջիկայում համակարգված քայլերի ձեռնարկման հրամայականի շեշտադրմամբ, ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածուին շաբաթ օրը ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG