Մատչելիության հղումներ

Սեուլը Վաշինգտոնի և Փհենյանի միջև «կառուցողական երկխոսության» հույս է հայտնում


Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե-ինը՝ կնոջ հետ, և Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը ձմեռային Օլիմպիական խաղերի հանդիսավոր բացման ժամանակ, Փհենչհան, 9-ը փետրվարի, 2018թ․
Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե-ինը՝ կնոջ հետ, և Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը ձմեռային Օլիմպիական խաղերի հանդիսավոր բացման ժամանակ, Փհենչհան, 9-ը փետրվարի, 2018թ․

Հարավային Կորեան հայտարարել է, թե հույս կա, որ Միացյալ Նահանգների ու Հյուսիսային Կորեայի միջև կարող է սկսվել «կառուցողական երկխոսություն»: Պաշտոնական Սեուլի կողմից այս հայտարարությունը հնչել է մեկ օր անց Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե-ինի խոսքերից, թե Փհենյանը ակնարկել է, որ բաց է Վաշինգտոնի հետ քննարկումների համար:

«Հույս ունենք, որ կառուցողական երկխոսություն կսկսվի Հյուսիսային Կորեայի ու Միացյալ Նահանգների միջև», - ժամեր առաջ ասել է Հարավային Կորեայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Բայկ Թե-հյունը:

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում անցկացված ձմեռային Օլիմպիական խաղերի փակումից առաջ երկրի նախագահ Մուն Ջե-ինը հանդիպել էր Հյուսիսային Կորեայի Օլիմպիական կոմիտեի պատվիրակությանը, որը գլխավորում էր գեներալ Կիմ Յոնգ Չոլը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG