Մատչելիության հղումներ

Ձմեռային օլիմպիադան ավարտվեց


Հարավային Կորեայում ավարտվել է Ձմեռային օլիմպիադան, Փհենչհան, 25-ը փետրվարի, 2018թ.
Հարավային Կորեայում ավարտվել է Ձմեռային օլիմպիադան, Փհենչհան, 25-ը փետրվարի, 2018թ.

Հարավային Կորեայում՝ Փհենչհան ավանում այսօր տեղի է ունեցել 23-րդ Ձմեռային օլիմպիադայի փակման հանդիսավոր արարողությունը:

Այս խաղերը համարվում են ռեկորդային, քանի որ օլիմպիադային մասնակցել է 2 հազար 925 մարզիկ 92 պետությունից:

«Օլիմպիադայի 17 օրերի ընթացքում մենք ապացուցել ենք, որ սպորտը կամրջում և միավորում է մարդկանց»,- փակման ելույթում հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը:

Ձմեռային հաջորդ օլիմպիադան տեղի կունենա 2022 թվականին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG