Մատչելիության հղումներ

Հայաստանի ճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսը բաց է


Լեռնային ավտոճանապարհ Հայաստանում, արխիվ

Այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 26-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, փետրվարի 28-ին, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Լոռու մարզի Սպիտակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն:

ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների գործակալությունից և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի հանրապետության գլխավոր վարչությունից ԱԻՆ-ում ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG