Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիները օլիմպիադայի փակմանը կմասնակցեն չեզոք դրոշի ներքո


ՄՕԿ-ը Ռուսաստանին պատժել է խթանիչների լայնածավալ կիրառման համար
ՄՕԿ-ը Ռուսաստանին պատժել է խթանիչների լայնածավալ կիրառման համար

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) չի մեղմել Ռուսաստանի հավաքականի նկատմամբ սահմանած պատժամիջոցը, ինչի հետևանքով ռուսաստանցի մարիկները զրկվել են Փհենչհանում Ձմեռային օլիմպիադայի փակման հանդիսավոր արարողությանը պետական դրոշի ներքո մասնակցելու իրավունքից:

ՄՕԿ-ի գործադիր ժողովն այսօր վաղ առավոտյան այդ հարցով միաձայն որոշում է ընդունել: Ռուսաստանցիները փակման երթին դուրս կգան որպես «օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից»՝ օլիմպիական դրոշի ներքո:

Միջազգային օլիմպիական կոմիտեն պատժել է Ռուսաստանին այն բանից հետո, երբ պարզվել է, որ 2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիադային նախորդող ժամանակաշրջանում Ռուսաստանում խթանիչների համատարած կիրառում է եղել:

Այնուամենայնիվ 168 ռուսաստանցի մարզիկներ ստացել են անհատական կարգով Փհենչհանի խաղերին մասնակցելու թույլտվություն: Մինչդեռ, Փհենչհանում գրանցվել է ռուսաստանցիների կողմից խթանիչների օգտագործման առնվազն երկու դեպք, ինչն էլ Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր ժողովը հաշվի է առել այսօրվա մերժողական վճիռը կայացնելիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG