Մատչելիության հղումներ

«Ծառուկյան» խմբակցությունը չի միանա ՍԴ դիմելու «Ելք»-ի նախաձեռնությանը


«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան, արխիվ

Ազգայի ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը չի միանա Հայաստանի չորրորդ նախագահի ընտրության կարգը Սահմանադրական դատարանում վիճարկելու` «Ելք» խմբակցության նախաձեռնությանը: Այս մասին «Ազատությանը» հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք խորհրդակցեցինք սահմանադրագետների հետ և Սահմանադրության հետ հակասություն չենք տեսնում», - ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, ընդդիմադիր «Ելք»-ը ցանկանում է դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել խորհրդարանի կողմից նախագահ ընտրելու՝ ԱԺ Կանոնակարգի համապատասխան դրույթները, և Հայաստանի չորրորդ նախագահի ընտրությունն անցկացնել համապետական քվեարկությամբ։ ՍԴ դիմելու համար, սակայն, 9 մանդատ ունեցող «Ելք»-ին անհրաժեշտ է 21 պատգամավորի ստորագրություն, և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դիմել էր «Ծառուկյան» խմբակցությանը՝ աջակցության ակնկալիքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG