Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանատան վրա նռնակ նետած անձը ինքնասպանության մասին է մտորել


Դալիբոր Յաուկովիչ, արխիվ
Դալիբոր Յաուկովիչ, արխիվ

Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա) ոստիկանությունը հաստատել է, որ մայրաքաղաք Պոգդորիցայում Միացյալ Նահանգների դեսպանատան համալիրի ուղղությամբ նռնակ նետած և ինքնասպանություն գործած ծագումով սերբ Դալիբոր Յաուկովիչն այդ գործողությունից առաջ իր ինքնասպանության մասին գրություն է թողել: 6-էջանոց նամակի բովանդակության մասին ոստիկանությունը չի հայտնում:

Յաուկովիչը ժամանակին ծառայել է Հարավսլավիայի բանակում, մասնակցել է Կոսովոյի պատերազմին:

Նա Ֆեյսբուքում անդամակցել է «Ռուսասերների էջին»: Բացի այդ, Ֆեյսբուքում Յաուկովիչն անդամակցել է մի էջի, որի վերնագիրն է «Կյանքը երբեմն այնպես է հարվածում, որ դիմադրելու ուժ չես ունենում»:

Փետրվարի 22-ին Յաուկովիչի նետած նռնակի պայթյունից ամերիկյան դեսպանատան աշխատողները չեն տուժել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG