Միաջազգային օլիմպիական կոմիտեն այսօր պետք է որոշում կայացնի Փհենչհանում վաղը կայանալիք` ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությանը ռուսաստանցի մարզիկների մասնակցությունը պետական դրոշի ներքո արտոնելու հարցում:
Ավարտին մոտեցող Օլիմպիադայի ընթացքում երկու ռուսաստանցիների մոտ խթանիչ է հայտնաբերվել, և նրանք արտաքսվել են խաղերից: Ռուսաստանը պարտավորվել է ՄՕԿ-ին վերադարձնել կարգազանց մարզիկի վաստակած բրոնզե մեդալը:
ՄՕԿ-ը արգելել է Ռուսաստանի հավաքականի մասնակցությունն Օլիմպիադային այն բանից հետո, երբ պարզվել է, որ 2014 թվականի Սոչիի ձմեռային Օլիմպիադային նախորդող շրջանում Ռուսաստանում իրագործվել է խթանիչների կիրառման աննախադեպ լայնածավալ ծրագիր:
Փհենչհան ժամանած ռուսաստանցիները Օլիմպիադային մասնակցում են չեզոք դրոշի տակ՝ որպես «Ռուսաստանից օլիմպիական մարզիկներ»: