Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի մարզիկը պետք է վերադարձնի օլիմպիական բրոնզե մեդալը, քանի որ չի անցել դոպինգային թեստը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի կյորլինգի ֆեդերացիայի խոսնակը:

Ըստ եզրակացության՝ ռուս կյորլինգիստ Ալեքսանդր Կրուշելնիցկին արգելված խթանիչ մելդոնիում է օգտագործել:

Այսօր Սպորտի արբիտրաժային դատարանում լսումներ են սպասվում այս գործով: Ինքը Կրուշելնիցկին ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությանը ասել է, որ հրաժարվում է պաշտպանել իր իրավունքները դատարանում, քանի որ յուրաքանչյուր դեպքում մեդալից զրկելու են:

Հիշեցնենք, որ հենց դոպինգային սկանդալի հետևանքով արգելվեց Ռուսաստանի հավաքականի մասնակցությունը Հարավային Կորեայում անցկացվող ձմեռային Օլիմպիական խաղերին, և 168 ռուսաստանցի մարզիկները Փհենչհանում հանդես են գալիս չեզոք դրոշի ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG