Թուրքիայի ռազմարդյունաբերության ներկայացուցիչ Իսմայիլ Դեմիրը ասել է, որ շուտով շահագործման են հանձնելու հեռակառավարվող ցամաքային սարքեր: Նախատեսվում է, որ թուրքական բանակի սպառազինությունները կհամալրվեն երկու տասնյակ ռազմական ռոբոտներով, որոնք կիրառվելու են Սիրիայի Աֆրին նահանգում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան ռոբոտ տանկեր է արտադրելու: