Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի մարզիկների առաջին ոսկե մեդալը Փհենչհանի Օլիմպիադայում


Հարավային Կորեայում անցկացվող ձմեռային Օլիմպիական խաղերում ռուսաստանցի 15-ամյա գեղասահորդուհի Ալինա Զագիտովան հաղթեց կանանց մենապարերի մրցույթում և ոսկե մեդալ նվաճեց: Երկրորդ տեղում նույնպես Ռուսաստանի մարզուհի է՝ Եվգենիա Մեդվեդևան: Ավելի վաղ նրանք արծաթե մեդալներ էին նվաճել թիմային մրցումներում:

Փհենչհանում, փետրվարի 22-ի դրությամբ, ռուսաստանցի մարզիկները նվաճել են մեկ ոսկե, չորս արծաթե և 8 բրոնզե մեդալներ: Սպորտային արբիտրաժային դատարանը Ալեքսանդր Կրուշելնիցկիին զրկել է բրոնզե մեդալից՝ խթանիչներ օգտագործելու համար:

Դոպինգային սկանդալների պատճառով ռուսաստանցի մարզիկները Փհենչհանում հանդես են գալիս չեզոք դրոշի ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG