Մատչելիության հղումներ

Դերիպասկան հեռանում է «Ռուսալ»-ի նախագահի պաշտոնից


Օլեգ Դերիպասկա, արխիվ

Կոռուպցիոն սկանդալում և «Կրեմլյան զեկույցի» օլիգարխների ցանկում հայտնվելուց հետո, Ռուսաստանի «Ռուսալ» ալյումինային կայսրության ղեկավար Օլեգ Դերիպասկան հեռանում է «Ռուսալ»-ի նախագահի պաշտոնից, նրան կփոխարինի գլխավոր տնօրեն Վլադիսլավ Սոլովյովը:

Ռուսաստանյան հայտնի ընդդիմադիր գործիչ, «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ղեկավար Ալեքսեյ Նավալնին կոռուպցիայի մեջ էր մեղադրել փոխվարչապետ, նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ թիմակից Սերգեյ Պրիխոդկոյին։ Նավալնիի հետաքննության համաձայն, Պրիխոդկոն 2016 թվականի օգոստոսին երեք օր է անցկացրել օլիգարխ Օլեգ Դերիպասկային պատկանող շքեղ զբոսանավում՝ Նորվեգիայի ափերի մոտ։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Մոսկվայում լրագրողների հետ զրույցում ասել է, որ վստահ չէ, թե Դերիպասկան «Կրեմլյան զեկույցում» հայտնվելու պատճառով է լքում պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG