Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մեկնել է Ֆրանսիա` Գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին և գյուղատնտեսության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով:
Հայաստանի գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ համաժողովը, որին մասնակցելու են մոտ 20 երկրների գյուղատնտեսության նախարարներ, կկայանա վաղը «Արժեքների ստեղծում և բաշխում գյուղատնտեսական սննդի շղթայում» խորագրի ներքո: Կքննարկվեն ֆերմերների շահույթի ավելացմանը և եկամուտների բաշխմանը, սննդամթերքի անվտանգությանն առնչվող հարցեր:
Նույն օրը կկայանա Իգնատի Առաքելյանի հանդիպումը Ֆրանսիայի պարենի և գյուղատնտեսության նախարար Ստեֆան Տրավերի հետ:
Նախատեսվում է նաև Հայաստանի գյուղնախարարի հանդիպումը Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կքննարկվեն Գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը: