Մատչելիության հղումներ

Ազգային ժողովում մեկնարկել են լսումներ 1988 թվականի Սումգայիթյան ջարդերի թեմայով։

Լսումների նախաձեռնությունը խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովինն է։

Նշենք, որ վաղը Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկելու է «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Արմեն Աշոտյանի, Վահե Էնֆիաջյանի, Արմեն Ռուստամյանի հեղինակած հայտարարության նախագիծը։

Հայտարարության նախագծով հեղինակներն առաջարկում են խորհրդարանին, մասնավորապես, «դատապարտել 1988թ.-ից ի վեր խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի իրագործած զանգվածային բռնությունները, սպանություններն ու հայերի, այլ ազգերի ներկայացուցիչներին պատկանող անձանց բռնի տեղահանումը, ինչպես նաև հայատյաց քաղաքականությունն ու գործունեությունը, որոնք սերմանում են ազգամիջյան ատելություն, հրահրում են տարածաշրջանում զինված բախումներ ու պատերազմ», և «կոչ անել միջազգային կազմակերպություններին, խորհրդարանական վեհաժողովներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին դատապարտել խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ոճրգարծությունները, որոնք սպառնալիք են հանդիսանում ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ տարածաշրջանի անվտանգության և բարօրության համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG