Մատչելիության հղումներ

Ռուսաստանը դեմ է ՄԱԿ-ում առաջարկվող Իրանի դեմ բանաձևին


ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյա, արխիվ

Ռուսաստանը դեմ է Միացյալ Նահանգների և նրա աջակիցների առաջարկած բանաձին, որը դատապարտում է Իրանին ենթադրաբար ռազմական էմբարգոն խախտելու և Եմենի հութի ապստամբներին զենք մատակարարելու համար:

«Մենք ընդհանրապես չենք սիրում դատապարտումներ», - հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան՝ հավելելով․ - «Բանաձևը Եմենի մասին է, բայց ոչ Իրանի»:

Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկության կդնի այս բանաձևը:

Միացյալ Նահանգները շաբաթներ շարունակ լոբբիստական գործունեություն է ծավալում տվյալ հարցով: Անցյալ ամիս ՄԱԿ-ի փորձագետների խումբը հաստատեց ԱՄՆ-ի մեղադրանքները առ այն, որ բալիստիկ հրթիռները, որոնց միջոցով անցած տարի հութի ապստամբները գնդակոծում էին Սաուդյան Արաբիան, արտադրվել են Իրանում:

Թեպետ Իրանը բացեիբաց իր աջակցությունն է հայտնում հութիներին, այդուհանդերձ հերքում է նրանց զենք մատակարարելու մասին պնդումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG