Մատչելիության հղումներ

Հեյլի․ Ժամանակն է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը գործի Իրանի հարցով


ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլի, արխիվ

«Ժամանակն է, որ Անվտանգության խորհուրդը գործի», - հայտարարել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Նիքի Հեյլին: ՄԱԿ-ի զեկույցը, ընդգծել է նա, փաստում է, որ Իրանը խախտել է զենքի էմբարգոն՝ Եմենի հութի ապստամբներին զենք մատակարարելով:

«Զեկույցը մատնանշեց այն, ինչ մենք ամիսներ շարունակ ասում ենք՝ Իրանը ապօրինաբար զենք է տեղափոխել», - ասել է Հեյլին:

Անցած ամիս հրապարակված զեկույցը եզրահանգում է, որ Եմենի հութի ապստամբներին տրամադրվել են Իրանի բալիստիկ հրթիռներ և այլ զինամթերք, իսկ Թեհրանը քայլեր չի ձեռնարկել այդ գործողությունները կանխելու համար:

«Աշխարհը չի կարող թույլ տալ, որ այսպիսի աչք ծակող խախտումները անպատասխան մնան», - ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը:

Իրանը հերքում է մեղադրանքները, թե զենք է մատակարարել հութի ապստամբներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG