Մատչելիության հղումներ

Անհայտ անձը Պոդգորիցայում ԱՄՆ դեսպանատան վրա նռնակ է նետել, ապա պայթեցրել ինքն իրեն


Չեռնոգորիա - Ոստիկանությունը հսկում է ԱՄՆ դեսպանատան մուտքը, Պոդգորիցա, 22-ը փետրվարի, 2018թ․
Չեռնոգորիա - Ոստիկանությունը հսկում է ԱՄՆ դեսպանատան մուտքը, Պոդգորիցա, 22-ը փետրվարի, 2018թ․

Անհայտ անձը նռնակ է նետել Պոդգորիցայում ԱՄՆ դեսպանատան վրա, այնուհետև ինքն իրեն պայթեցրել:

Չեռնոգորիայի իշխանությունները հաղորդում են, որ հարձակումը տեղի է ունեցել այսօր՝ կեսգիշերից քիչ անց: Հարձակվողի ինքնությունը դեռ պարզված չէ, ըստ ավելի ուշ տարածված հաղորդագրության՝ նա զոհվել է:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ոստիկանությունը արգելափակել է դեսպանատանը հարող փողոցները, թեև պայթյունի պատճառած տեսանելի վնասներ չկան:

Դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին զգուշացրել է՝ առայժմ հեռու մնալ դեսպանության շենքից, քաղաքում մարդաշատ վայրերում չհայտնվել, հետևել լրատվամիջոցների հաղորդագրություններին:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG