Մատչելիության հղումներ

Նավալնիի հակակոռուպցիոն հիմնադրամի տնօրենը դատապարտվեց տասնօրյա կալանքի


Ռոման Ռուբանով, արխիվ

Մոսկվայի դատարանը երեկ տասնօրյա կալանքի է դատապարտել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հակակոռուպցիոն հիմնադրամի տնօրեն Ռոման Ռուբանովին: Նա մեղավոր է ճանաչվել անցյալ ամիս չարտոնված հանրահավաք կազմակերպելու մեջ:

Հունվարի 28-ին Նավալնիի աջակիցները «Ընտրողների գործադուլ» (the voters' strike) խորագրով բողոքի ակցիաներ անցկացրեցին Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում: Նրանք դժգոհում էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման դեմ, որն Ալեքսեյ Նավալնիին չգրանցեց որպես Ռուսաստանի նախագահի թեկնածու մարտի 18-ի ընտրություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG