Մատչելիության հղումներ

Ռուսաստանում սպառնում են տասն օրով ազատազրկել Նավալնու աջակցին


Ռոման Ռուբանով, արխիվ
Ռոման Ռուբանով, արխիվ

Ռուսաստանում իրավապահները սպառնում են տասն օրով ազատազրկել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու աջակից, Կոռռւպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Ռոման Ռուբանովին՝ հունվարի վերջին չարտոնված հանրահավաք կազմակերպելու համար:

Ընդդիմադիր գործիչը երեկ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից բեման է ենթարկվել ոստիկանություն, որտեղ էլ գտնվում մինչ այժմ: Փաստաբանը չի բացառել, որ Ռուբանովի գործը կարող է դատարան մտնել արդեն այսօր:

Հունվարի 28-ին Ռուսաստանի տասնյակ քաղաքներում բողոքի ցույցեր անցկացվեցին՝ առաջիկա նախագահական ընտրությունները բոյկոտելու կոչով, որոնց արդեն չորորդ անգամ մասնակցում է նաև գործող նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվեց գրանցել Պուտինի ընդդիմախոս Ալեքսեյ Նավալնու թեկնածությունը, պնդելով, թե նա պայմանական ազատազրկման է դատապարտված «Կիրովլես»-ի վիճահարույց գործով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG