Մատչելիության հղումներ

Մեկնարկել են Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները


Փետրվարի 19-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Իրաքի Հանրապետության հարկային պետական մարմնի պատվիրակությանը: Կողմերն անդրադարձել են «Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի ստորագրման հնարավորությանը:

Կրկնակի հարկման համաձայնագրի ստորագրման համար հիմք է հանդիսացել Իրաքի հետ առևտրաշրջանառության տեսակարար կշռի ավելացումը, որը կազմել է 2.7%: Ըստ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանի՝ այն բավականին մեծ ցուցանիշ է, և նախատեսվում է կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի շուրջ բանակցությունների ժամանակ առաջնորդվել այս հանգամանքով: «Իրաքի Հանրապետությունն այն բացառիկ երկրներից է, որի դեպքում ներմուծում-արտահանում հաշվեկշռի տեսանկյունից արտահանման ծավալները գերազանցում են ներմուծումներին, այսինքն՝ Իրաքի Հանրապետության համար մենք առավելապես արտահանող երկիր ենք»,- ասել է Անանյանը:

Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման շուրջ փետրվարի 19-22-ը նախատեսված բանակցությունները հանդիսանում են նախաստորագրման փուլ, և նրանց ավարտից հետո տեղի կունենա համաձայնագրի միջպետական ստորագրումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG