Մատչելիության հղումներ

Հանձնարարվել է առաջարկություններ ներկայացնել Երևանի քաղաքապետարանի ներքին կանոնակարգերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ


Տարոն Մարգարյան, արխիվ
Տարոն Մարգարյան, արխիվ

Այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչությանը, քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանին և աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանին հանձնարարել է ներկայացնել ավագանու կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին առաջարկություններ՝ դրանք նախապես քննարկելով Երևան քաղաքի ավագանու խմբակցությունների հետ: Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը՝ նշելով, որ նպատակը Երևանի ավագանու աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելն է։

Ըստ հաղորդագրության, Տարոն Մարգարյանը աշխատակազմի իրավաբանական, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություններին, ինչպես նաև քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանին էլ հանձնարարել է ներկայացնել Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ առաջարկություն:

Երևանի քաղաքապետը աշխատակազմի իրավաբանական վարչությանն ու աշխատակազմի քարտուղարին նաև հանձնարարել է ներկայացնել առաջարկություններ՝ Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում աշխատանքային ռեժիմը, մուտքն ու ելքը, ինչպես նաև այլ աշխատանքները կանոնակարգելու վերաբերյալ:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանում փետրվարի 13-ին տեղի ունեցած ծեծկռտուքից հետո աշխատակազմի ղեկավարի հրամանով արգելվեց ծառայողական մուտքից «Երկիր Ծիրանի» խմբակցության մեքենայի մուտքը ավտոկայանտեղի։

Իսկ այսօր լրագրողներին դուրս հանեցին քաղաքապետարանից, երբ Փոստանջյանը լրագրողներին ցույց էր տալիս, թե ինչպես են թղթախաղ խաղում քաղաքապետարանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG