Մատչելիության հղումներ

Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ՝ «Երկիր Ծիրանի»-ի և հանրապետականների միջև


Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ծեծկռտուք տեղի ունեցավ «Երկիր Ծիրանի» և Հանրապետական խմբակցությունների անդամների միջև։

«Երկիր Ծիրանի»-ի անդամները Նուբարաշենից բերված կոյուղաջրով լի շիշը ներս բերեցին դահլիճ ու փորձեցին այն մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին։

Հանրապետականի ավագանու անդամների ու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների միջև հրշմշտոց սկսվեց։ Հանրապետականները նիստերի դահլիճից քաշելով դուրս հանեցին ընդդիմադիր խմբակցության անդամներին։

«Ազատության» լրագրողն անգամ ֆիքսեց, թե ինչպես է Հանրապետականի ավագանու անդամը երկու անգամ ապտակում «Երկիր Ծիրանի»-ից Մարինա Խաչատրյանին։

Բռնություն կիրառվեց նաև լրագրողների նկատմամբ։ Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցներն ու քաղաքապետի օգնականները նաև խոչընդոտեցին լրագրողների աշխատանքը։

Հիշեցնենք՝ երեկ Նուբարաշենի խճուղու հարակից շենքի բնակիչները մի քանի րոպեով փակել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհը։ Նրանք բողոքում էին քրեակատարողական հիմնարկի կոյուղուց տարածվող գարշահոտությունից։ Այսօր ընդդիմադիր խմբակցությունը հենց այդ տարածքից վերցված կոյուղաջուրն էր բերել քաղաքապետին։

Մանրամասները՝ քիչ անց

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG