Մատչելիության հղումներ

Բազմահազարանոց ցույցեր, անկարգություններ Ուկրաինայում


Ուկրաինա - Ազգայնականների անկարգությունները Կիևում, 18-ը փետրվարի, 2018թ․
Ուկրաինա - Ազգայնականների անկարգությունները Կիևում, 18-ը փետրվարի, 2018թ․

Ուկրաինայի մայրաքաղաքում և արևմտյան ու կենտրոնական մարզերի այլ քաղաքներում երեկ բազմահազարանոց բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որոնց մասնակիցները պահանջում էին նախագահ Պետրո Պորոշենկոյի հրաժարականը:

Կիևում ժամեր առաջ ավարտված բողոքի ակցիայի մասնակիցներից ոմանք՝ ուկրաինացի ազգայնականները, կոտրել են ռուսաստանյան տարբեր ընկերությունների հետ առնչություններ ունեցող երեք շենքերի ապակիներ:

Բողոքի ակցիաները մեկնարկել են Պորոշենկոյին ընդդիմադիր Միխեիլ Սաակաշվիլիի կոչով, ով Ուկրաինայից արտաքսվեց ճիշտ մեկ շաբաթ առաջ՝ նախորդ երկուշաբթի: Սաակաշվիլին Ուկրաինայի իշխանությունների այդ քայլը պատճառաբանում է Պորոշենկոյի դեմ ուղղված իր հակակոռուպցիոն արշավով:

Արևմտյան լրատվական գործակալությունների հաղորդմամբ՝ երեկ Կիևում բողոքի ակցիայի դուրս եկած մարդկանց քանակը հասնում էր մինչև 10 հազարի, նրանց հսկում էին մոտ 3 հազար ոստիկաններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG