Մատչելիության հղումներ

«Զանգահարեց, նա Վարշավայում է»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Միխեիլ Սաակաշվիլիի մերձավոր թիմակից Դավիդ Սակվարելիձեն:

Ավելի վաղ, Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության մամուլի քարտուղար Օլեգ Սլոբոդյան հայտարարել էր, որ իրավասու մարմնի որոշմամբ Սաակաշվիլին վերադարձվել է նրա նախկին գտնվելու երկիրը: Նրա խոսքերով՝ գործողությունը իրականացվել է, որովհետև Սաակաշվիլին անօրինական էր գտնվում Ուկրաինայում:

«Այդ անձը Ուկրաինայի տարածքում անօրինական էր գտնվում և հետևաբար բոլոր իրավական ընթացակարգերին համաձայն, նա վերադարձվել է այն երկիրը որտեղից ժամանել էր»,- «Ֆեյսբուք»-ում գրել է սահմանապահ ծառայության մամուլի խոսնակը:

Ժամեր առաջ Կիևի ռեստորաններից մեկում հատուկ ջոկատայինները գետին տապալելով ձերբակալել էին Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ, ներկայումս Ուկրաինայի ընդդիմադիր գործիչ Միխեիլ Սաակաշվիլիին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG