Մատչելիության հղումներ

Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Լարսը բաց է


Armenia -- Snow road near Jajur village in Shirak region, 10Feb2018
Armenia -- Snow road near Jajur village in Shirak region, 10Feb2018

Այսօր ժամը 8:15-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ փակ է Վարդենյաց լեռնանցքը, դժվարանցանելի՝ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արարատի և Կոտայքի մարզերում, Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս քաղաքներում և Սյունիքի մարզի Մեղրու սար հատվածում տեղում է ձյուն:

ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների գործակալությունից և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG