Մատչելիության հղումներ

Բաբայանի գործով հարցաքննվում է «Իգլա»-ն վաճառած առանցքային մեղադրյալ Ռոբերտ Աղվանյանը


Շարունակվում է «Իգլա»-ի գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի վերաքննիչ բողոքի քննությունը։

Դատարանը բավարարել է Բաբայանի միջնորդությունն ու այսօր դատարան է բերել «Իգլա»-ի գործով առանցքային դերակատարում ունեցած Ռոբերտ Աղվանյանին։ Ըստ գործի նյութերի, հենց Ռոբերտ Աղվանյանն է վաճառել «Իգլա»-ն:

Հիշեցնենք՝ անցած դատական նիստերից մեկի ժամանակ Սամվել Բաբայանը հայտարարեց. - «Վերջապես հարցրեք այդ մարդուն՝ արդյոք իմ պատվերով է նա ձեռք բերել դյուրակիր զենիթահրթիռային համալիրը: Իսկ եթե դա չեք անելու, ապա հաստատում եք, որ ինձ պատվերով եք դատում»։

Նշենք, որ ըստ մեղադրանքի, Աղվանյանը 38 հազար ԱՄՆ դոլարի դիմաց պատրաստակամություն էր հայտնել տրամադրել դյուրակիր զենիթահրթիռային համալիրը, ապա պայմանավորվածություն ձեռք բերելով մի շարք անձանց հետ և 4 հազար դոլար կանխավճար ստանալով, «Իգլա»-ն հանձնել էր Հրաչյա Մալյանին։ Ըստ էության լինելով «Իգլա»-ն վաճառողը՝ Աղվանյանն այս գործով դատարանում երբեք չի հարցաքննվել։

Նա հայտնաբերվել է դեռ մարտի 27-ին՝ Թբիլիսիում, բայց Հայաստանին հանձնվել է Բաբայանի գործով վճռի հրապարակումից մեկ ամիս անց՝ դեկտեմբերի վերջին։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG