Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը ԼՂ դատախազության 2017-ի գործունեությունը գնահատել է բավարար


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր մասնակցել է ԼՂ դատախազության 2017 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին:

Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, Բակո Սահակյանը 2017 թվականին դատախազության գործունեությունը, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար:

ԼՂ նախագահն ընդգծել է, որ պետք է խորը ուսումնասիրել կատարված աշխատանքների արդյունքները, իրականացնել վերլուծություններ իրավիճակի օբյեկտիվ գնահատման ուղղությամբ և կոնկրետ քայլեր ձեռնարկել առկա խնդիրների լուծման համար:

«Դրված խնդիրների պատշաճ մակարդակով կատարման կարևոր գործոններից են՝ համակարգի աշխատակիցների արհեստավարժության համապատասխան մակարդակի ապահովումը, սկզբունքայնության և մարդկային անհրաժեշտ որակների առկայությունը», - նշել է ԼՂ նախագահը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG