Մատչելիության հղումներ

2017-ին Քննչական կոմիտեում քննվել է կոռուպցիայի վերաբերյալ 566 քրգործ, դատարան է ուղարկվել 92-ը


Քննչական կոմիտեում ուսումնասիրվել են 2017 թվականի ընթացքում կոմիտեի տարբեր ստորաբաժանումների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության ընթացքի և արդյունքների վիճակագրական տվյալները:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ անցած տարի նկատվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերի աճ։ Քրեական դատավարության օրենսգրքով ՔԿ-ի կողմից քննության ենթակա կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի վերաբերյալ 2017-ի ընթացքում քննվել է 566 քրեական գործ՝ 2016-ի 534-ի դիմաց։

Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 92 քրեական գործ (2016-ին՝ 77 քրեական գործ), 29 քրեական գործ ուղարկվել է նախաքննություն իրականացնող այլ մարմին՝ ըստ ենթակայության, միացվել է 42 քրեական գործ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG