Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ՆԳՆ-ը սպառնում է ցրել նախընտրական և հետընտրական ցույցերը


Ադրբեջան - Ոստիկանները Բաքվում ցուցարարի են բերման ենթարկում, արխիվ
Ադրբեջան - Ոստիկանները Բաքվում ցուցարարի են բերման ենթարկում, արխիվ

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը սպառնում է ցրել չարտոնված ցույցերը ապրիլին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններից առաջ և հետո:

«Մենք գործողությունների ծրագիր ենք մշակել՝ այդ ընթացքում կարգուկանոն պահպանելու համար», - այսօր ասել է ներքին գործերի փոխնախարար Օրուջ Զալովը:

Ընդդիմությունը հայտարարել էր, թե բոյկոտելու է նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով ապրիլի 11-ին նշանակված վաղաժամ ընտրությունները և սկսելու է բողոքի ակցիաներ՝ ժողովրդավարական կարգերը վերականգնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG