Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին մտադիր չէ ետ կանգնել Ուկրաինայի իշխանությունների դեմ պայքարից


Լեհաստան - Միխեիլ Սաակաշվիլին Վարշավայում ասուլիսի ժամանակ, 13-ը փետրվարի, 2018թ․

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին երեկ հայտարարել է, թե չի պատրաստվում հետ կանգնել Ուկրաինայի իշխանությունների դեմ պայքարից:

«Կարծում եմ՝ Պորոշենկոյին երկար ժամանակ չի մնացել», - երեկ Վարշավայում հայտարարել է Սաակաշվիլին, ով Ուկրաինայից իր արտաքսման համար մեղադրում է նախագահ Պետրո Պորոշենկոյին:

Նա ընդգծել է, որ փետրվարի 18-ին Ուկրաինայում միացյալ ընդդիմության բողոքի մեծ ցույց է տեղի ունենալու: Դա ոչ առաջին, ոչ էլ վերջին ցույցն է լինելու, ասել է Սաակաշվիլին:

Հիշեցնենք՝ Միխեիլ Սաակաշվիլիին երկուշաբթի օրը նախ ձերբակալեցին Կիևում, ապա Ուկրաինայից արտաքսեցին Լեհաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG