Մատչելիության հղումներ

Ан-148-ի կործանման պատճառ կարող էին լինել թռիչքի արագության մասին ոչ ճշգրիտ տվյալները


Ан-148-ի սև արկղերը
Ан-148-ի սև արկղերը

«Սարատովյան ավիաընկերության» Ан-148 օդանավի կործանումը կարող է պայմանավորված լինել թռիչքի արագության մասին սխալ տվյալներով՝ չափիչ սարքերի սառցակալման պատճառով:

Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Միջպետական ավիացիոն կոմիտեի մամուլի ծառայությունը՝ կիրակի օրը կործանված օդանավի երկու ինքնագրիչ սարքերի վերծանումից հետո:

Ан-148-ը, հիշեցնենք, կործանվել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից թռիչքից րոպեներ անց: Զոհվել են բոլոր 65 ուղևորները և օդանավի անձնակազմի բոլոր 6 անդամները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG