Մատչելիության հղումներ

Կործանված ինքնաթիռում հայկական ազգանվամբ երկու մարդ կար


Ռուսաստան - Կործանված օդանավի բեկոր, 11-ը փետրվարի, 2018թ․

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է այսօր կործանված Ан-148 ինքնաթիռի ուղևորների ցուցակը: Ցուցակում հայկական ազգանվամբ երկու մարդ կա՝ ուղևոր Վարսիկ Սևոյանը և երկրորդ օդաչու Սերգեյ Գամբարյանը (Արսենի):

Նրանց քաղաքացիության մասին առայժմ հաղորդումներ չկան:

Զոհերի թվում նաև երեք երեխա կա:

Այսօր Մոսկվայից Օրսկ ուղևորվող ինքնաթիռը կործանվել է «Դոմոդեդովո» օդանավակայանից դուրս գալուց մի քանի րոպե անց:

Օդանավում 71 մարդ կար, այդ թվում՝ անձնակազմի 6 անդամներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG