Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին Վարշավայից ապաստան չի խնդրի


Ուկրաինայի իշխանությունների կողմից Լեհաստան արտաքսված Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է օրինական ճանապարհով Ուկրաինա վերադառնալու ծրագրերի մասին: Վրաստանի նախկին նախագահը Վարշավայում հայտարարել է, որ չի պատրաստվում Լեհաստանում քաղաքական ապաստան խնդրել:

Ուկրաինայում ընդդիմադիր շարժում սկսած Սաակաշվիլին պնդում է, որ իրեն արտաքսելու որոշման ետևում կանգնած է նախագահ Պետրո Պորոշենկոն: Ընդդիմադիր գործչի խոսքով՝ Պորոշոնկոն ավերում է Ուկրաինան և ցանկանում է ձերբազատվել իրենից, մի մարդուց, «ով պայքարում է կոռուպցիայի դեմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG