Մատչելիության հղումներ

Նուբարաշենի խճուղու հարակից շենքի բնակիչները մի քանի րոպեով փակեցին «Նուբարաշեն» տանող ճանապարհը


Նուբարաշենի խճուղու հարակից շենքի բնակիչները մի քանի րոպեով փակեցին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհը։

Նրանք բողոքում են քրեակատարողական հիմնարկի կոյուղուց տարածվող գարշահոտությունից։

«Անցած տարի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասում էր՝ «ավելի լավ է նոր բանտ սարքեմ, քան կոյուղին կառուցեմ»։ Թող գան, մեզ հստակ պատասխան տան», - «Ազատության» հետ զրույցում ասացին ցուցարարները։

Ոստիկանները հորդորեցին բացել ճանապարհը. - «Նույն բանն արեք, ձեր բողոքը ներկայացրեք՝ առանց ճանապարհը փակելու։ Մենք կմնանք ձեզ հետ այստեղ, մինչև պատկան մարմինները գան»։

Ցուցարարները բացեցին ճանապարհը՝ նշելով, որ եթե իրենց պահանջը չբավարարվի, կրկին կփակեն այն։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG