Մատչելիության հղումներ

Բելգիան ցանկանում է դուրս բերել Բրյուսելի կենտրոնական մզկիթը Սաուդյան Արաբիայի ազդեցությունից


Բրյուսելի կենտրոնական մզկիթում, արխիվ
Բրյուսելի կենտրոնական մզկիթում, արխիվ

Բելգիայի իշխանությունները հայտարարում են, որ դուրս են բերում Բրյուսելի կենտրոնական մզկիթը Սաուդյան Արաբիայի վերահսկողությունից: Այդ քայլին պաշտոնական Բրյուսելը դիմում է Բելգիայի խորհրդարանի կողմից կազմված հատուկ հանձնաժողովի իրականացրած հետաքննության արդյունքների հիման վրա:

«Խորհրդարանական հետաքննության արդյունքում դրա հեղինակները հանգել են եզրակացության, ըստ որի, Բրյուսելի կենտրոնական մզկիթը գտնվում է սալաֆիթների ազդեցության ներքո, ուստի նրանք խորհուրդ են տվել դադարեցնել Սաուդյան Արաբիայից իրականցվող ֆինասնանվորումը և կրոնական այդ հաստատությունը հանձնել Բելգիայի մահմեդական համայնքին: Կարծում եմ, որ Բելգիայի կառավարությունը մզկիթի վերաբերյալ որոշումը կկայացնի մինչև փետրվարի կեսերը»,- նշել է Բելգիայի ներքին գործերի նախարար Ժան Ժաբոնը:

Բելգիացի խորհրդարանականները պնդում են, որ սկսած 1969 թվականից Սաուդյան Արաբիայի կողմից ֆինանսավորվող հիմնադրամերի վերահսկողության տակ գտնվող Բրյուսելի կենտոնական մզկիթն իսլամական ծայրահեղականության գաղափարներ տարածող միջազգային ցանցի կարևորագույն օղակներից մեկն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG